Տեր, մենք այնքան, այնքան ունենք 
Քո կարիքը
Մի լքիր, մի հեռացրու Քո տաք 
Հոգին մեզանից,
Մեզ հետ մարտի մեջ մի մտիր. Դու գիտես,
Որ մենք հող ենք` կավ, ու փշրվում ենք 
ամեն Քո հպումից.
Պահպանիր մեր կառույցը, Տեր իմ, 
Պահպանիր անկորուստ, գթա, ողորմա,
Զի Դու մեր սաղմոսն ես, Տեր իմ: